Загрузка...

Tert.am-ը գրում է.Արշակունյաց պողոտայի 23 շենքի փլուզումիցտուժել է 3 հոգի, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Էրեբունի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված մյուս անձը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի գանգուղեղային ծանր վնասվածք, շնչում է ինքնուրույն, բայց բժիշկները  նրա վիճակը ծանր են գնահատում:

Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ փլուզված շենքը բնակելի չէ, այս հասցեում գտնվում է արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունը: Ականատեսներից Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շենքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել մոտ 1 շաբաթ առաջ:

Շենքից կապված է եղել անվտանգության ժապավեն, սակայն փլուզումն ավելի մեծ տարածություն էր վերցրել, քան ժապավենը: Նախնական տեղեկություններով՝ քանդվել է շենքի ճակատային հատվածի քիվը:

Տուժածները, ըստ ականատեսների, երեքն են, ականատեսների վկայությամբ՝ նրանցից մեկը գլխի վնասվածք ունի: Ականատեսները չգիտեն՝ տուժածները պատահական անցորդնե՞ր են, թե վերանորոգման աշխատանքներին մասնակցող անձինք, որովհետև շենքի ներսում եղել են շինարարական աշխատանքներ կատարողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...