Загрузка...

Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Լիլուն օրերս նշել է 35-ամյակը, ինչի առթիվ ԱՄՆ–ում խնջույք է կազմակերպել։ Երգչուհին օրվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ տարեդարձի շնորհավորանքները սկսվել են 1 օր առաջվանից։ Նրա խոսքով` օրը լի է եղել բազում անակնկալներով։
«Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո առաջին անգամ որոշեցինք մտերիմներով փոքրիկ հավաքույթ կազմակերպել։ Առանձնահատուկ չէի պատրաստվել, ուղղակի հրավիրել էի  մարկանց, որոնց շատ եմ սիրում»,– ասաց երգչուհին։
Լիլուն նկատեց, որ առաջ սիրում էր ծննդյան օրը, հիմա ուղղակի նշում է այն։
Երգչուհու որդին` 2-ամյա Ռոբերտը, օրվա ընթացքում շատ ուշադիր է եղել մայրիկի հանդեպ, թեև չի գիտակցել, որ նրա ծնունդն է։
«Տղաս ամբողջ օրն ինձ գրկում ու պաչիկ էր անում, առանց հասկանալու, որ մամայի ծնունդն է։ Երևի, ներքին ձայնն էր

հուշում, որ կարևոր օր է։ Դա  իմ ամենամեծ նվերն էր»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Загрузка...