Загрузка...

Life.panorama.am-ը գրում է.
Ամուսնությունից հետո Թուրքիայում բնակվող մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանը դստեր հետ Երեւանում է: Նա վերադարձել է հուլիսի 1-ին եւ պատրաստվում է ողջ ամառն անցկացնել հայրենիքում: Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ ընտրության առաջ է կանգնել հանգիստը կազմակերպել Հայաստանում, թե մեկ այլ վայրում,  եւ դերասանուհին ընտրել է սիրելի երկիրը:

«Մեկ այլ վայրում էի պլանավորում անցկացնել ամառային հանգիստս, բայց քանի որ այդ դեպքում Հայաստան գալ չէի կարողանա, ուստի որոշեցի գալ այստեղ, քանզի Հայաստանում անցկացրածս օրերը ամենալավ հանգիստը կլինի ինձ համար: Հիմա այստեղ եմ աղջկաս հետ, բայց շատ շուտով մեզ կմիանա նաեւ ամուսինս, նա եւս այս անգամ երկար ժամանակով է գալու Հայաստան»,- պատմեց Մարիամը:

Դերասանուհու ամուսինն այժմ ընկերների հետ միասին է հանգիստն անցկացնում, հարցին, թե Մարիամը խանդոտ կին չէ՞ եւ հեշտությա՞մբ է համաձայնել, որպեսզի ամուսինն առանց ընտանիքի հանգստի մեկնի, պատասխանեց.

«Ես այդքան անվստահ կնոջ տպավորությո՞ւն եմ թողնում: Իհարկե, ես դեմ չեմ, որ նա առանձին հանգստանա, քանի որ առաջին հերթին ինքս իմ վրա եմ վստահ, հետո նոր՝ ամուսնուս: Ես վստահ եմ, որ ամուսինս ինձնից լավին չի կարող գտնել, եւ առհասարակ, վստահ եմ՝ նրան ուրիշ մեկը չի հետաքրքրի: Ես նրանից այնպիսի վերաբերմունք եմ ստանում, որ հաստատ անհանգստանալու պատճառ չունեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...