Загрузка...

Tert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր երգիչ Արամեի վիրահատության մասին: Ինչպես մեզ հետ զրույցում նշել էր երգչի պրոդյուսերը, Արամեի մոտ ծանրաբեռնված աշխատանքի հետևանքով առաջացել էր առողջական խնդիր, որն առաջացրել է վիրահատական միջամտության կարիք:
Երգչի առողջական վիճակի, հետվիրահատական փուլը հաղթահարելու և աշխատանքային գրաֆիկին վերադառնալու ժամկետների մասին Tert.am Life-ը զրուցել է նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ:
Աննան հայտնեց, որ Արամեի առողջական խնդիրը անսպասելի էր առաջացել, սակայն վիրահատական միջամտությամբ ամբողջապես լուծվել է: Նրա խոսքով` հետվիրահատական բարդություններ չեն առաջացել:
«Փառք Աստծո, արդեն ամեն ինչ լավ է: Արամեն ոտքի է կանգնել և աստիճանաբար վերադառնում է կյանքի բնականոն ռիթմին: Արդեն նորմալ քայլում է, տանից դուրս է գալիս:
Ամեն ինչ անցյալում է: Անչափ շնորհակալ եմ

բոլոր այն մարդկանց, որոնք անհանգստացած էին: Այս ընթացքում ինձ էլ են բավականին շատ գրել ու հետաքրքրվել Արամեի առողջական վիճակի մասին, ինչը հաճելի փաստ է»,-ասաց Աննան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Загрузка...