Загрузка...

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էն ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի օպերատիվ խումբը՝ ջոկատի հրամանատար Էդգար Գալոյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Երևանի փրկարարական վարչության պետ Առնո Հարությունյանը: Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք—Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի և այս պահին դին փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին ձորից ու հիմա դեպքի վայր ժամանած դատաբժիշկը զննում է դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք, ըստ վարկածի, հնարավոր է պատկանեն մահացածին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Загрузка...