Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչվեց 25-ամյա Էլիզա Մուրադյանը, որը Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում։

Թագադրվելուց րոպեներ անց Էլիզան հարցազրույց տվեց Tert.am Life–ին ու ասաց, որ ժամանակ չի կորցնելու, անմիջապես սկսելու է նախապատրաստվել «Միսս տիեզերքին»։

Загрузка...

«Զգացողություններս աննկարաագրելի են։ Շատ հուզված ու տպավորված եմ։ Շատ էի ուզում լսել իմ անունը, թեև հասկանում էի, որ հնարավոր է այդպես չլինի,– ասաց նա ու հավելեց, որ չի տխրում, որ չի կարող պայքարել «Միսս հայուհու» հիմնական մրցույթին և «Միսս Աշխարհում» ներկայանալու հնարավորության համար,– Իհարկե, երկու մրցույթն էլ շատ կարևոր են, սակայն մանկուց երազել եմ «Միսս Տիեզերքի» մասին։ Այս մրցույթում ամենակարևորը  գեղեցկությունը, լավ կազմվածքն ու բարությունն է, քանի որ «Միսս տիեզերքը» նաև բարի կամքի դեսպան է»։

Էլիզայից հետաքրքրվեցինք, թե ով էր իր ամենալուրջ մրցակից է, ում է տեսնում «Միսս հայուհու» հաղթողի կարգավիճակում. «Հաջողություն եմ մաղթում մյուս աղջիկներին։ Շատ գեղեցիկ աղջիներ ունենք, որոնք արժանի են հաղթանակի։ Ես ունեմ իմ ֆավորիտը, բայց չեմ բարձրաձայնի իր անունը։ Իմ ֆավորիտն ընդգրկված էր այսօրվա հնգյակում, հուսով եմ, հուլիսի 8-ին հաջողություն կունենա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...