Загрузка...

Այնքան մեծ է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի կորուստը եւ այնքան խորն է այն, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները չեն դադարում հիշել նրան, խոսել նրա մասին, իրենց ցավակցություններն են հայտնում դստերը՝ Էմմիին, ինչպես նաեւ շարունակում են հրապարակել իր լուսանկարներն ու հուզիչ գրառումներ կատարել:

Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն էլ Instagram-յան իր էջում նոր գրառում է կատարել, որտեղ խոսել է իր եւ Նադեժդա Սարգսյանի տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու եւ ընկերություն չանելու մասին: Սակայն, նա իր ցավակցություններն է հայտնել Էմմիին: Եվա Ռիվասը գրել է. «Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին եւ Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:

Մենք երբեք ընկերություն չենք արել եւ միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջեւ կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա:

Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով՝ անցյալում մեր միջեւ եղած տարաձայնությունների մասին:

Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:

Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը:

Նադեժդա Սարգսյանի անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ եւ իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ:

Загрузка...