Life.tert.am-ը գրում է.

Մշտապես ավելին սովորելու ձգտումն ու մասնագիտության մեջ կատարելագործվելը պարուհի Մարիամ Հովհաննիսյանի համար կարևոր սկզբունքներ են: Մարիամը լեզվաբան, մանկավարժ ու միջմշակութային հաղորդակցության մասնագետ է, սակայն նրա համար պարն է դարձել հիմնական մասնագիտություն և կենսակերպի անբաժան մաս: Պարուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Նա մեկնել է մշտական բնակության:

Մարիամը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է ԱՄՆ մեկնելու պատճառի, այնտեղ ծավալած գործունեության, ունեցած դժվարությունների և մասնագիտական նպատակների մասին:

Загрузка...

Հեռուստադիտողներից շատերին Մարիամը հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության Out Dance նախագծից: Պարուհին նշեց, որ դերասանական կրթություն չունի և հենց այդ պատճառով է հրաժարվել սերիալներում ու ֆիլմերում նկարահանվելու շատ առաջարկներից. «Outdance-ը, իր ֆորմատով լինելով պարային և հումորային նախագիծ, ինձ շատ գրավեց նախ այն պատճառով, որ նախադեպը չունեցող էր և ամենակարևորը, որ անմիջական կապ ուներ իմ մասնագիտության հետ»:

Սիրելի մասնագիտությամբ գործունեությունը Մարիամն այսուհետև կշարունակի ԱՄՆ-ում: Այնտեղ մեկնելու հիմնական պատճառը պարուհու խոսքով, ընտանիքի կողքին լինելն է եղել: Նա նշեց, որ ընտանիքն արդեն մոտ մեկ տարի է ԱՄՆ-ում է՝ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...