Загрузка...

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո երեկ մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Վաստակավոր արտիստուհուն նվիրված բազմաթիվ գրառումներ ու երախտիքի խոսքեր են հղում երգչուհու գործընկերներն ու մտերիմները: Նազենի Հովհաննիսյանը Նադեժդա Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել՝ կիսվելով իր հիշողություններով.

«Նադյա ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում… Մահը… հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։ Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում ու անսահման ցավ զգում հիմա… կորստովդ։
Նադյան՝ իր անվան պես միշտ հուսադրող, սիրող ու կյանքին հավերժ սիրահար։  Իմ սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան ինչ-որ տեղ՝ այնտեղ՝ վերևներում։ (

Ասես մամայիս նորից կորցրած լինեմ… Վերջերս Նադյան ասաց. «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես կամ այսքան տարի, ուրեմն՝ Աստված մի բանի համար ինձ պահում ա…»։ Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում, Նադյուշ, Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։

Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր, լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն հոգի։ Շողա երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է։ Ես կարոտում եմ քեզ…»,- գրել է հաղորդավարուհին:

35575056_2100998706607963_2256348381620207616_n

Загрузка...