Загрузка...

Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Հունիսի 30-ին ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի 39-ամյա բնակիչ Մայիս Դարբինյանը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Խնձորեսկի բնակիչ՝ 52-ամյա Վահիկ Սաթունցի ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Պատահարի հետեւանքով ՎԱԶ 2107-ի ուղեւորները՝ 39-ամյա Մարինե Հարությունյանը, 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը եւ 37-ամյա Մելինե Ադունցը տեղում մահացել են, իսկ վարորդն ու մյուս ուղեւորը՝ 9-ամյա Արման Դարբինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բուժկենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Գոռ եւ Սերգեյ Դոլունցները մահացած Մարինե Հարությունյանի որդիներն են:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Загрузка...