Загрузка...

Արագածոտնի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում, դեռեւս անհայտ պայմաններում, լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտոբուսը, սակայն, վերածվել է մետաղե ջարդոնի։

Դեպքի վայրում փորձագետներ են աշխատում: Փաստի առիթով ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Загрузка...