Tert.amLife-ը գրում է.

Էդգար Իգիթյանի, Իննա Խոջամիրյանի, Սիսիան Սեփանյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարիամ Ադամյանի, Կարո Հովհաննիսյանի, Լիդիա Օռլովայի, Պողոս Գույումջյանի, Մուրադ Նադիրյանի, Միկա Ղափլանյանի, Հասմիկ Խոջյանի, Լիա Զախարյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալն այսօր ավարտվում է. Tert.am Life-ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում և ներկայացնում է վերջին սերիայի տեսարաններից մեկի՝ Վերջին զանգի նկարահանման բեքսթեյջ լուսանկարները։

Հեռուստանովելի առաջին եթերաշրջանը բաղկացած էր 197 մասից. երկրորդ եթերաշրջան կլինի՞, թե՞ ոչ, սցենարիստ Անի Մաղաքյանը միանշանակ չի պատասխանում, ասում է` դեռ քննարկումների փուլում են։

Загрузка...

Հեռուստասերիալի վերջին սերիայի մասսայական տեսարաններում նկարահանվելու համար ստեղծագործական թիմը հրավիրել էր նախագծի երկրպագուներին, որոնք բավականին ակտիվ են համացանցում։ Վերջիններս դպրոցի առաջ փոքրիկ «ցույց» էին արել և նախ` մերժեցին բացասական հերոսներին, ապա պահանջեցին երկրորդ եթերաշրջան։

«Երկրպագուների մեծ մասի ցանկությունն է, որ լինի երկրորդ եթերաշրջան, բայց պետք է նաև գիտակցել, որ իրենց առաքելությունն ավարտած հերոսների կյանքը նորովի ներկայացնելը նախատեսում է բոլորովին նոր պատմություն, որին պետք է պատրաստ լինեն «Էլենի օրագրի» երկրորդ եթերաշրջանին սպասող հեռուստադիտողները»,– ասել է սցենարիստը։

Թե ինչպես է ավարտվում հեռուստասերիալը, ստեղծագործական թիմը չի  բացահայտում, սակայն հետաքրքիր զարգացումներ և լարված սերիա խոստանում են։

Վերջին սերիայի նկարահանումներից ներկա էին նաև հեռուստասերիալի ավագ սերնդի ներկայացուցիչներին մարմնավորող դերասանները` Դավիթ Հակոբյանը, նելլի Խերանյանը, Էրվին Ամիրյանը,  Օլյա Հակոբյանը և այլք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...