Загрузка...

587c916771eeb

Asekose.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ Խաբարովսկում սպանել և այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն` Անդրանիկ Մուրադյանին:
Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է Ռաֆիկ Ղամբարովն, ով Անդրանիկի համադասարանցին է եղել և պարբերաբար նրանից գումար է պարտք վերցրել:

Հիշեցնենք, որ 25-ամյա Անդրեյը  իր «Lexus» մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին:Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր` նրա ազատման համար որպես փոխհատուցում 20 մլն ռուբլի պահանջելով:
Ավելի ուշ հանցագործները, վախենալով պատժից, խեղդել են նրան պարանով, ապա դիակը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ: 25 և 26-ամյա հանցագործները բերման են ենթարկվել:
Նշենք նաև, որ տարիներ առաջ տանը մահացած էին գտնել Անդրեյ Մուրադյանի ավագ եղբորը՝ Ալեքսանդր Մուրադյանին:

Загрузка...