Загрузка...

«Ֆուլ հաուս»-ից հայտնի դարձած Գոռ Հակոբյանը եւ Քրիստինա Եղոյանը իրենց երկրպագուների  համար անկակնկալ են պատրաստում: Շատ շուտով դերասանները, որոնք նաեւ երգում են, միասին դուետ կներկայացնեն: «Ամառ ա»՝ այսպես է կոչվում նրանց համատեղ աշխատանքը, որի մանրամասների մասին Գոռ Հակոբյանը պատմել է Life.panorama.am-ին:

«Քանի որ ես եւ Քրիստինան հանդիսանում ենք նույն թիմում աշխատող արտիստներ, որպես այդպիսին առաջարկ չի եղել։ Կար պայմանավորվածություն հանդես գալ դուետով, որն էլ իրականացվեց»,- նշեց Գոռը:

Ի դեպ՝ այս երգի հեղինակը եւս նա է:

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը Գոռ Հակոբյանի հետ հանդես է գալու համատեղ դուետով։ Նրանք արդեն սկսել են տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։ Ամառ է կոչվող երգի ու տեսահոլովակի պրեմիերան կլինի

«Երգի հեղինակը այս անգամ եւս՝ ես եմ։ Գրվել էր մի քանի երգ, որոնցից ընտրեցինք այս մեկը։ Ամառվա թեմայով ռիթմային երգ է, որը, կարծում եմ, շատ համահունչ կլինի այս շրջանում: Երգի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել Արմեն Պետրոսյանը։ Երգը գրելիս հաշվի եմ առնում ամեն ինչ, մի քանի անգամ քանդում եւ հավաքում եմ, որ անհամաձայնությունների տեղիք չտա»,- նկատեց նա։

Գոռը հանդես է գալու իր ամենասիրելի ոճում.

«Այս անգամ ես հանդես եմ գալիս իմ ամենասիրելի ոճով՝ ռեփով, իսկ Քրիստինան գեղեցկացնում է այն։ Մնացածը կդատի հանդիսատեսը»,- ասաց մեր զրուցակիցը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Загрузка...