Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել`կից գրելով.

«Ամենադժվարը հավատքը չկորցնելն է։ Խաբեության ու բացահայտումների այս քաոսի մեջ ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը պարզ, հասարակ մահկանացուի նկատմամբ, քո ազգի կամ գենի նկատմամբ։ Ամենադժվարը խոսելու ունակությունը չկորցնելն է՝ հավատի հետ միասին։ Կապ չունի քանի տարի ես ապրել, բայց ապրածիդ նկատմամբ էլ հավատը չկորցնելն է, որովհետև պարզվում է ամեն ինչ սուտ է, ստված, կամ էլ եղել է այդպիսին, բայց դու ես կույր եղել, դու ու մի ամբողջ աշխարհ , ,,, Հավատը չկորցնելն ախր էս ինչքան դժվար է պարզվում է. անկախությանդ մասին պատկերացրածդ, ապրածդ ու ներկան երբ բախվում են՝ հավատդ է ճաք տալիս, ու հարցը գոռում է ուղեղումդ. իսկ ում էր ուրեմն պետք էս ամենը…30 տարի։

Загрузка...

Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում։ Շատ դժվար է չկորցնել հավատդ մարդու նկատմամբ, ինքդ քո՝ քո ապրածի ու արածի նկատմամբ։ Մնալ մարդ՝ տեղեկությունների էս կործանիչ հոսանքից հետո, որը մամլիչի պես կոտրում է նուրբ հոգիներն ու քեզ դարձնում անհավատ,անհոգի, դաժան։ Դաժանության դեմ պատասխանը դաժանությունն է. մարդկայինն էլ արանքում ի չիք է դառնում, հոգին՝ ապառաժանում, սիրտը՝ չորանում։ Կասկածի որդը՝ մանուկ ու մեծ չնայելով կրծում է անխնա… էլ երբեք նույնը չենք լինի, վնասված հոգիները չեն վերականգնվում, դա հիշողությունը չի, գենային մակարդակով ես հուսահատվում ու ճեղքվում։ Հավատը չկորցնելն էս ինչ՞ դժվար է։

Հ.Գ. Ես տեսել եմ արտաքուստ սովորական, բայց ԱՐՏԱՍՈՎՈՐ տղերքի. հաստատուն կանգնած ի պաշտպանություն։ Իրենցով է պետք նորոգել ճեղքած հավատը… թե ոչ՝ ամեն ինչ իմաստազուրկ է։(ՆՀ) Նկարներն իմ անձնական արխիվից են, 2016  ապրիլի քառօրյա տեղանքները՝ Մատաղիս, Թալիշ, Մարտունի ևն… առանձին չեմ նշում հասկանալի պատճառներով»։

Загрузка...