Загрузка...

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ:

operativ.am-ը գրում է, որ կայքին, սակայն,   ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. ըստ տեղեկությունների՝ Բագրատաշենի անցակետում Սուրիկ խաչատրյանին թույլ չեն տվել, որ հատի սահմանը, ինչից հետո վերջինս զանգահարել է իր փաստաբանին, խնդիրը հարթելու և ընտանիքի հետ մեկնելու համար: Սակայն անցակետում հայտնել են, որ հիմանվոր պատճառներ կան Սուրիկ Խաչատրյանին երկրից դուրս չթողնելու համար: Ինչից հետո Խաչատրյանների ընտանիքը մեկնել է, իսկ Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է Երևան:

ԱԱԾ-ի կողմից տեղի ունեցող բացահայտումների ֆոնին, հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանը ևս հայտնվել է իրավապահների տեսադաշտում և առաջիկայում նրա մասով էլ ուշագրավ բացահայտումներ կլինեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...