Загрузка...

ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի շարք մթերքների ու իրերի կողքին տեղ էին գտել նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Հաջորդող օրերին համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ երգիչ Արամ Ասատրյանը նկարվել էր իր սպիտակ ավտոմեքենայի կողքին: Ըստ մեկնաբանությունների՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներից մեկը հենց երգչին պատկանող փոխադրամիջոցն է, որը ժամանակին յուրացրել է կասկածյալի աթոռին հայտնված գեներալը:

Արամ Ասատրյանի փեսան՝ ԱՄՆ-ում ճանաչված հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանն, Aysor.am-ի հետ զրույցում հերքեց տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Այն, թե իբր նրանից մեքենան պարտադրաբար վերցրել են և այլն, զուտ ասեկոսեներ են, նման բան իրականում տեղի չի ունեցել: Արամ Ասատրյանը, երբ ԱՄՆ էր տեղափոխվում, իր մեքենան վաճառել է, Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկն էլ այն նորմալ գումարով գնել է: Արամն ու Մանվելը, ավտոմեքենայով պայմանավորված, հակասություն երբեք չեն ունեցել, դա հաստատ է: Ինչ վերաբերում է տեսանյութում տեղ գտած մեքենային, որքան ինքս եմ ուշադիր եղել, Արամի ավտոմեքենան չի, ուղղակի մարդիկ սպիտակ գույնին են խաբվել ու ասոցացրել: Մի ժամանակ էլ ասում էին, թե տունն են ձեռքից խլել, բայց քանի որ հիմա Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այդտեղ է բնակվում, այս խոսակցությունները մարեցին», — մանրամասնեց հաղորդավարը:

Մանրամասները՝ այստեղ:

Загрузка...