Загрузка...

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը վարչապետին է ներկայացրել փոխմարզպետերի երկու թեկնածուներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀԿ-ական փոխմարզպետներ Տիգրան Բադոյանն ու Արսեն Դարբինյանը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ մարզպետ Հրանտ Մարգարյանը վարչապետին առաջարկել է փոխմարզպետների պաշտոնում նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանին և անկուսակցական Սերգեյ Սարուխանյանին:

Armtimes.com-ին տեղեկություններ են նաև հասել, որ փոխմարզպետի պաշտոնից պատրաստվում է հրաժարվել նաև ՀՅԴ-ական Հովհաննես Թադևոսյանը, ում, ըստ շրջանառվող լուրերի, կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը:
Загрузка...