Tert.am-ը գրում է.

Բոլորս հարգանքով պետք է մոտենանք միմյանց տեսակետներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Դաշնակցության» քվոտայով պաշտոն ստանձնած Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև ծավալված վեճին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:

Загрузка...

Ռուստամյանը նշեց, որ նախարարը ներկայացրել է ՀՅԴ մոտեցումը, որը հայտնի է եղել բոլորին:  «Սա կապված է ոչ միայն կոնկրետ իշխանության նկատմամբ ունեցած վստահության կամ անվստահության հետ, այլ մեր դիրքորոշման: Մենք ընկերվարական կուսակցություն ենք և մերժում ենք կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Մենք կողմ ենք սերունդների համերաշխության սկզբունքին, մենք կարծումենք, որ գոյություն ունի սեփականության իրավունք, և սեփականությունը տնօրինողը սեփականատերն է, և երրորդ պատճառը, թե ինչու ենք մենք դեմ կուտակային պարտադիր համակարգին, այն է, որ մենք չենք կարծում, որ ժողովրդի սոցիալական վիճակն այնքան լավ է, որ կան հավելյալ միջոցներ, որոնք կտրամադրվեն իր ապագայի համար»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...