Загрузка...

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է համացանցում տարածված այն տեղեկությունը, թե նա հրաժարական է ներկայացրել:

«Սիրելի ընկերներ, Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նա:

Загрузка...