Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի Խաչիկը՝ «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։ Հունիսի 29-ին` այլեւս ոչ թե «Ֆլորենս» համալիրում, այլ «Տասից տաս» ռեստորանային համալիրում (որը պատկանում է նույն Խաչիկ Խաչատրյանին) տեղի կունենա նրա որդու հարսանիքը:

Հրավիրված են նաեւ իշխանական հին էլիտան, Սերժ Սարգսյանը։ Իսկ նախորդ հանգստյան օրերին ամուսնանում էին «Արթմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանի որդին եւ «Մերսեդեսի» ներկրմամբ զբաղվող ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Մերսեդեսի Էդոյի դուստրը։ Հարսանիքին հայաստանյան եւ մոսկովյան էլիտան է մասնակցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...