Tert.am-ը գրում է.
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը վստահեցնում է, որ դարձել է իր նախկին 2 աշխատակիցների խարդավանքների զոհը:

«Մի հատ տականք նախկին տեղակալ, ունեի՝ հիվանդանոցներից մեկի   առաջվա գլխավոր բժիշկը՝ գող, ավազակ, որին մի 4-5 տարի առաջ «կապեցին գլխիս»: Մարդ, որը  նախկին  հիվանդանոցն ուղղակի քանդեց: Մի սրիկա, որի համար շատերն ասում էին՝ դրան մի՛ բեր:  Եկավ, ու չեք պատկերացնում… էլ փող ուզել սաղից, էլ չգիտեմ ինչ: Ինձ ասում էին՝ Ռաֆայելի՛չ, քո փափկությունը ոչ մի բանի չի բերում:  Իսկ էդ ավտոմեխանիկը.. մի հատ ալկոհոլիկ, որը չգիտեմ ինչ ձևերով ընդունվել է, ու որին ես չեմ կարողանում գործից հանել: Վաղը կարող եք գալ, կտեսնեք, որ էլի խմած կլինի: Չեմ կարողանում հանել: Ու այդ իմ տեղակալն է նրան սովորեցրել, դե, հարբեցող է… Ճիշտ է՝ ինքը շատ մոտ է եղել մի հատ ինչ-որ Ալինայի հետ, որը շատ մոտ է եղել մեր նախկին վարչապետներից մեկի հետ:

Загрузка...

Եվ այդ Ալինան այն ժամանակ զանգել էր 6-րդ վարչություն, որ «հանում են գործից, էս ինչ է կատարվում: Եվ այս ամենը սկսվեց»,- հայտարարեց Նորայր Դավիդյանը:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն, ով  իրավապահներին հայտնել է, թե  «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար (Դաշնակցության քվոտայով նշանակված) Նորայր Դավիդյանը, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, կատարել մի շարք չարաշահումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...