1in.am-ը գրում է.Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Վադիմ Օհանյանի գործի դատական քննությունը:

37-ամյա պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային Վադիմ Օհանյանը 2016 թվականին դատվել էր թեթև աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու համար: Իսկ ներկա քրեական գործով նա մեղադրվում էր ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության և առանց հափշտակելու նպատակի մեքենա փախցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 183 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 21-ին, ժամը 19-ի սահմաններում Վադիմ Օհանյանը Արարատի մարզի Նորամարգ գյուղում դիտավորությամբ կյանքից զրկել է Մասիս քաղաքի 69-ամյա բնակիչ Հարություն Ա.-ին: 2017 թվականի ապրիլի 21-ին, ժամը 18-ի սահմաններում Վադիմ Օհանյանը Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում նստել է Հարություն Ա.-ի կողմից որպես տաքսի վարած «Օպել Աստրա» մեքենան ու պատվիրել է իրեն տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Ըստ մեղադրանքի՝ Վադիմ Օ.-ի նպատակը ոչ թե գերեզմանատուն գնալն էր, այլ տաքսու վարորդին ավազակությամբ զուգորդված սպանելը և նրա մոտ եղած փողն ու նյութական այլ արժեքները հափշտակելը:

Загрузка...

Վադիմի առաջարկած երթուղով ընթացել են Նորամարգ գյուղ: Նորամարգ ու Ռանչպար գյուղերի մոտակայքով անցնող ոռոգման բաց ջրատարի մոտ Վադիմ Օհանյանը վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան՝ բնական կարիքը հոգալու պատճառաբանությամբ:

Օգտվելով այն հանգամանքից, որ տեղանքում մարդ չկար՝ իրեն տեսնողներ չկային, Վադիմն իջել է մեքենայից, ապա մեքենայից իջած Հարություն Ա.-ին ավազակությամբ զուգորդված սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած միակողմանի սուր սայր ունեցող ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել է նրա ձախ ուսային հոդի ու գոտկային շրջաններին՝ պատճառելով թեթև վնաս: Այնուհետև վերցրել է գետնին ընկած մետաղե ատամնանիվը, դրանով մեկ անգամ հարվածել է վարորդի գլխին:

Գանգուղեղային փակ բութ վնասվածքից Հարություն Ա.-ն տեղում մահացել է:

Վադիմ Օհանյանը, ըստ մեղադրանքի, Հարություն Ա.-ին սպանելուց հետո նրա հագուստի գրպաններից հանել ու հափշտակել է 15 հազար դրամ և «Սամսունգ» հեռախոս, ապա դիակը քարշ տալով՝ գցել է ջրատարի մեջ:

Դրանից հետո Վադիմ Օհանյանը տուժողի մեքենան առանց հափշտակելու նպատակի՝ վարելով տարել է Նորամարգ գյուղ, կանգնեցրել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում ու հեռացել է: Նա գյուղի խանութներից գնումներ է կատարել սպանված վարորդից հափշտակած փողով ու գնացել է տուն…

Դատարանն ապացուցված է գնահատել հետևյալ հանգամանքները. 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Վադիմ Օհանյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկի Մասիսի մասնաճյուղից 650 հազար դրամ վարկ է վերցրել՝ յուրաքանչյուր ամիս 20 հազար 800 դրամ վճարելով վարկը մարելու պայմանով, վարկը մարելու վերջնաժամկետ է նշանակվել 2018 թվականը:

Սակայն Վադիմ Օհանյանի կողմից վարկային պարտավորությունները չեն կատարվել: Բանկը 2016 թվականին հայցով մտել է Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: 2017 թվականի մարտի 13-ին դատարանը վճռել է Վադիմ Օհանյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան» բանկի բռնագանձել 725 հազար 839 դրամ՝ որպես վարկի ընդհանուր պարտքի գումարի մարում:

2017 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 14-ը Վադիմ Օհանյանն ընդգրկված է եղել մարտական հերթապահությունում: Ապրիլի 14-ին նա վերադարձել է տուն և պարտավոր է եղել ծառայության վերադառնալ ապրիլի 22-ին՝ վերակարգում ընդգրկվելու համար:

Ապրիլի 14-ից սկսած՝ Վադիմ Օհանյանը դիմել է տարբեր մարդկանց՝ պարտքով գումար հայթայթելու նպատակով՝ վարկային պարտավորություններն ու այլ պարտքերը մարելու համար: Նրան մերժել են:

Ապրիլի 21-ին Վադիմ Օհանյանը հանդիպել է մորաքրոջը՝ վերջինիս աշխատավայրում: Պարտքով 50 հազար դրամ է խնդրել: Մորաքույրն ասել է, որ այդքան գումար չունի, բայց աշխատանքային օրվա վերջում կարող է 5 հազար դրամ տալ:

Վադիմը մորաքրոջն ասել է, թե գումարն իրեն շատ է անհրաժեշտ, առաջարկել է, որ մորաքույրը տնօրենից կամ որևէ աշխատողից պարտքով գումար վերցնի, բայց մորաքույրը չի համաձայնել, մերժել է քրոջ որդուն:

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում Վադիմը պարտքով գումար խնդրելու համար զանգել է համագյուղացիներից մեկին, դարձյալ մերժում է ստացել: Այդ օրը նրան մերժել են բոլոր այն մարդիկ, ում հետ հույսեր էր կապում: Ի վերջո, ըստ դատական ակտի, Վադիմ Օհանյանը որոշել է գումար ձեռք բերել հանցավոր ճանապարհով՝ ավազակությամբ՝ ապօրինի կյանքից զրկելով որևէ տաքսու վարորդի և հափշտակելով նրա մոտ եղած գումարն ու այլ արժեքավոր իրերը:

Նույն օրը՝ ապրիլի 21-ին, ժամը 18-ի սահմաններում Վադիմ Օհանյանը Մասիսի կենտրոնական հրապարակում նստել է Հարություն Ա.-ի տաքսին…

Մանրամասները` այստեղ:

Загрузка...