Եթե կա ինչ որ մեկը, որ կարողանում է ապշեցնել հանդիսատեսին, ապա դա  Թոմաս Նոյվիրթն է՝ Կոնչիտա Վուրստը։ 2018 թվականին նա հայտարարեց, որ պատրաստվում է դուրս գալ կանացի կերպարից։ Եվ ահա, Instagram-ում նա իր կերպարանափոխման լուսանկարն է հրապարակել։ Նա փոխել է սանրվածքը, սակայն զգեստերից հրաժարվել չի կարողացել։
Загрузка...
Image result

Եթե մինչ այդ Կոնչիտան երկար և սև խոպոպներ ուներ, իսկ դեմքը զարդարում էր սև մորուքը, ապա հիմա նա այլ տեսք ունի։

Այս անգամ նա շիկահեր է։ Երգչուհու մեջքը հսկայական դաջվածքն է զարդարում։  Այս տեսքով Թոմասը ներկայացել է Վիենայում՝ Կյանքի պարահանդեսի բարեգործական միջոցառմանը, որտեղ գումար են հավաքում ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համար։ Վերջերս նա խոստովանել է, որ նույնպես հիվանդ է ՁԻԱՀ–ով։

Մեկնաբանություններում հետևորդներից մի քանիսը նշել են, որ Կոնչիտային սևն ավելի է սազում։ Մյուսները ենթադրել են, որ նա կեղծամ է դրել։ Ինքը՝ Կոնչիտան, դեռևս որևէ կերպ չի մեկնաբանակում բաժանորդների ենթադրությունները։

Загрузка...