Загрузка...

Life.tert.am-ը գրում է.

«Ա ,էդ ով են դրանք», «Ա, ընչի հըմար» արտահայտություններն ու առանց դիմախաղի պատմություն ներկայացնելը թողնելով «Սթենդ–ափ»–ում` Աղաս Մանուկյանն աշխատում է նոր կերպարի վրա, քանի որ շուտով ներկայանալու է «Ֆուլ հաուս 2»–ում։

Սթենդափերն իր համար ուրախալի, միաժամանակ, պատասխանատու առաջարկ է ստացել։ Իր կերպարը` Մուշեղի վարորդը, սիթքոմում երկարաժամկետ դերակատարում է ունենալու, ուստի սպասելիքներն արդարացնելն առավել, քան կարևոր է։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Աղասի հետ, որը շեշտում է` «Ֆուլ հաուսի» Աղասը կտարբերվի «Սթենդ ափի» Աղասից։

«Այն կերպարը, որում մարդիկ սովոր են ինձ տեսնել, միանշանակ չի փոխվի, սակայն իմ շուրջ ստեղծված կարծրատիպերը՝ բարբառի, դիմախաղի առումով, չեն լինի»,– ասաց Աղասը ու հավելեց, որ դեռ չգիտի` ինչ արտահայտություններ կամ կերպարային գիծ բնութագրական կդառնան սիթքոմի իր հերոսի համար։ Նման որոշումներ հաճախ կայացնում է հեռուստադիտողը` բուռն արձագանքելով այս կամ այն դրվագին։

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, նշել էր, որ Մուշեղի վարորդի կերպարը քննարկելիս, թե՛ ինքը, թե ՛ սցենարիստները միանգամից մտաբերել են Աղասին ու առաջարկել իր թեկնածությունը։ Սթենդափերը դժվարանում է ասել` հատկապես ո՞ր հատկանիշի համար են միակարծիք իրեն տեսել այս դերում, բայց փաստն իր համար ոգևորիչ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...