Загрузка...

168.am-ը գրում է.
Երկվորյակներ: Կարողանում են հարմարվել գրեթե ամեն բանի, լավը լինել ամեն ինչում՝ երգ, ֆուտբոլ, մի քանի լեզուներ: Կարող են խորասուզվել նրանում, ինչ իրենց հետաքրքրում է, բայց նաև կարող են միանգամից տարբեր գիտելիքներ, տեղեկատվություն յուրացնել: Երկվորյակները նաև հետաքրքրասեր են: Սիրում են նոր բաներ հետազոտել, այդ պատճառով մշտապես լայնացնում են գիտելիքների շրջանակը:

Կույս: Վճռական են, նպատակասլաց: Կենդանակերպի ամենատաղանդավոր նշաններից են, շատ աշխատասեր են, ինչը նշանակում է, որ ցանկացած բան նրանց տրվում է հենց առաջին անգամից, և, որ նա չի հրաժարվի իր մտքից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են լավագույնը լինել ամեն ինչում: Նա պատրաստ է և առաջ է շարժվում՝ ինքն իրեն ապացուցելու համար, որ ծանր աշխատանքն ու ինքնազոհաբերությունը վարձատրվում են: Կույսերի նվիրվածությունն իրենց տաղանդներին զարմացնում է:

Կարիճ: Հեշտությամբ են ուշադրություն գրավում, կարողանում են ցույց տալ իրենց տաղանդը, ինտրիգային դարձնել իրենց կերպարը, զվարճացնել մարդկանց: Խորը զգացմունքներ ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամեն բան ավարտին հասցնել, ինչը ցույց է տալիս՝ որքան տաղանդավոր են նրանք:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն աշխարհն այլ կերպ են տեսնում: Նրանք ոչ ստանդարտ, յուրահատուկ մտքեր ունեն, որոնք հասկանում են միայն իրենք: Բաց են ամեն ինչի համար, լայնացնում են հետաքրքրությունների շրջանակը: Նորարարական հայացքներ ունեն: Ջրհոսները գիտեն, որ տաղանդը կանոնների կարիք չունի, և հեղափոխական ու ապստամբ լինելով՝ պատրաստ են դեմ գնալ սոցիալական նորմերին:

Ձկներ: Երաժշտությունն ու երևակայությունը մեծ տեղ ունեն Ձկների կյանքում: Երբ արտաքին աշխարհը չափազանց դաժան է դառնում, նրանք խորասուզվում են երաժշտության, արվեստի մեջ: Ձկների համար տաղանդը ոչ մի նշանակություն չունի, եթե չեն զբաղվում նրանով, ինչ սիրում են:

Երբեք չեք տեսնի, որ Ձկները ժամանակ և կարողություններ են վատնում նրա վրա, ինչ իրենց հյուծում է: Չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները, ամեն բան ներդնել հանուն տաղանդի: Ձգտում են լայնացնել աշխարհայացքը, ամբողջ հոգով նվիրվել նրան, ինչ անում են:

Загрузка...