Загрузка...

Այսօր՝ հունիսի 6-ին երկրաշարժին հաջորդել է եւս մեկ հետցնցում, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:43-ին), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր եւ Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ եւ Թումանյան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ ժամը 17:07-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք 4.3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երեւանում՝ 3 բալ:

Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից՝ տեղական ժամանակով ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Загрузка...