Yerkir.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան դաշինք» խմբակցության 9 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի համար: Այս մասին այսօր դատարանում հայտնեց Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` միջնորդելով այդ հիմքով իր պաշտպանյալին ազատ արձակել:

Загрузка...

ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը երաշխավորագրում նշել են, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի և չի դրևորի ոչ պատշաճ վարքագիծ:

Ի դեպ, եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարի 500 հազար դրամ գումար:

Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը` նշելով, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել: Մասնավորապես, ըստ մեղադրողի, գործում առկա են տվյալներ այն մասին, որ Բանդուրյանն արդեն իսկ փորձել է ապօրինի ազդեցություն գործադրել մեկ այլ ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի, իսկ վերջինիս միջոցով էլ գործով վկաների հանդեպ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում էլ Բանդուրյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխարինել գրավով` սահմանելով 50 մլն դրամ գրավ, սակայն դատարանը մերժել էր:

Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով:

Загрузка...