Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը կրկին քննադատությունների կենտրոնում է հայտնվել: Իր Instagram-ի Story բաժնում Մարիամը տեսանյութեր է հրապարակել, որոնցում թուրքերեն երգ է երգում։ Դերասանուհու այդ քայլից հետո համացանցում հայտնվեց «Մարիամ Մելիքյանը վերջնականապես ապացուցեց, որ հոգով-սրտով թուրք է» վերնագրմամբ նյութը, որոմ նշվում է, թե Մարիամն այլեւս չի հերքում ո՛չ ամուսնու թուրք լինելը, ո՛չ էլ թուրքականի հանդեպ սերը:
Загрузка...

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մարիամ Մելիքյանի հետ, ով այժմ գտնվում է Թուրքիայում:

«Մարդ ինչքան լեզու գիտի, այդքան մարդ է, թուրքերեն երգելը նշանակում է, որ թո՞ւրք եմ դարձել: Ոչ մեկին գաղտնի չէ, որ ես բնակվում եմ Թուրքիայում եւ ես ուղղակի պարտավոր եմ տիրապետել լեզվին, որպեսզի գոնե կարողանամ գոյատեւել: Թուրքերեն երգ երգելը չի նշանակում, որ ես  այդ արվեստը պրոպանգադում եմ, ես ոչ մեկին չեմ ստիպում, որ թուրքական երգեր լսեն, դա ամեն մեկի իրավունքն ու կամքն է:  Instagram-ը մի հարթակ է, որտեղ մարդիկ կիսվում են իրենց օրով, հոգեվիճակով, եւ ես էլ այդ պահին լսում էի այդ երգն ու որոշեցի կիսվել: Ինձ համար խտրականություն չկա՝ տվյալ երգը թուրքերեն է, թե այլ լեզվով, ես կամ սիրում եմ տվյալ երգը, կամ՝ ոչ: Իմ նախընտրություններով ես ոչ մեկին ոչինչ չեմ ուղղորդում, մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ»,- նշեց Մարիամը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Загрузка...