Загрузка...

Life.tert.am-ը գրում է.

Դերասան–ամուսիններ Նարեկ Հախնազարյանն ու Ծովինար Մարտիրոսյանն այս փուլում աշխատանքային բազմազբաղ առօրյա ունեն, թատրոնի փորձերին ու ներկայացումներին զուգահեռ նկարահանվում են նաև «Դեպի երազանք 2» 25 մասանոց հեռուստանովելում։

Tert.am Life-ի հետ զրույցում Ծովինարը խոսել է ինչպես աշխատանքի, այնպես էլ ընտանիքի մասին, որը, ըստ նրա, տուժում է աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։ Օրինակ, այսօր Նարեկը նշում է ծննդյան 34-ամյակը, սակայն կինը չի հասցրել յուրահատուկ նվեր մատուցել ամուսնուն:

«Գիշերը երկուսով նկարահանման հրապարակում էինք, աշխատանքային առօրյայի մեջ չհասցրի նրան շնորհավորել կեսգիշերին: Նկարահանումն ուշ ավարտեցինք, տան ճանապարհին նրան համբուրեցի ու ասացի՝ շնորհավոր: Նույնիսկ չեմ հասցրել նվեր գնել»,- ասաց դերասանուհին:

Ծովինարը պատմեց, որ առավոտյան ամուսնուն տոնական տրամադրությամբ, փուչիկներով շնորհավորել են որդիները, իսկ տոնական խնջույք զույգը չի ծրագրել՝ դարձյալ զբաղվածության պատճառով։ «Առաջիկա օրերին ինչ–որ բան կկազմակերպենք ամենամոտ մարդկանց հետ, իսկ այսօր ներկայացման ենք։ Ընդմիջման ժամին Նարեկին խնդրեցի միասին մի տեղ գնանք ու, գոնե, այդ կերպ նշել օրը»,– ասաց նա ու անկեղծացավ՝ ինքն ու Նարեկն ընտանեկան միջավայրում իրար ավելի քիչ են հանդիպում, քան աշխատանքի մեջ՝ թատրոնում ու նկարահանումների ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Загрузка...