Life.tert.am-ը գրում է.

«Ոսկե դպրոց» սիթքոմում Հայոց լեզվի և Գրականության ուսուցչուհի  Էլյա Անանյանի դերակատարուհին Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի 20-ամյա Լիանա Հակոբյանն է: Tert.am Life-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ինչպես իրմասնագիտական, այնպես էլ անձնական կյանքին առնչվող թեմաների մասին:

Լիանայի խոսքով` դերասանուհի դառանալու իր որոշումն ընտանիքի անդամների համար անսպասելի է եղել, թեև դեռ փոքր տարիքում բակային խաղերը փոխարինել էր ընտանիքի անդամների համար սեփական մտահղացմամբ բեմադրված երաժշտական ու պարային ներկայացումներով:

Загрузка...

Դերասանուհի դառնալու ցանկությունը մանկուց եկել է ինձ հետ։ Ես երբևէ չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու ուղղությամբ: Հետագայում, գուցե, համատեղության կարգով զբաղվեմ որևէ բիզնես նախագծով, քանի որ ինձ մոտ կազմակերպչական ջիղը լավ զարգացած է»,- ասաց դերասանաուհին ու հավելեց, ներկայումս բացի սիթքոմի նկարահանումներից զբաղված է նաև Թատերական ինստիտուտի կուրսային ներկայացումներում, օրվա մեծ մասը բուհում է անցկացնում:

Լիանան նշեց, որ «Ոսկե դպրոցն» իր համար առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է եղել, մինչև այդ նկարահանվել է գովազդային հոլովակներում: ««Ոսկե դպրոցում» հայտնվել եմ քասթինգի մասնկացելուց հետո։ Դա ինձ համար շատ մեծ ուրախություն էր: Մինչև այդ մասնակցել եմ նույնիսկ մասսայական տեսարանների նկարահանումների, քանի որ հասկացել եմ՝ միանգամից մեծ կերպարների չեն հասնում: Եթե դու տաղանդավոր ես, մի օր, անպայման, կնկատեն քեզ: Բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս մասնագիտությունը խորհուրդ կտամ նույնկերպ մտածել,- ասաց նա և, անդրադառնալով սիթքոմում իր մարմնավորած կերպարին, նկատեց.։ –Ինձ համար շատ հետաքրքիր է մարմնավորել Էլյայի կերպարը։ Նա ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Ինքս ինձ համար կառուցել եմ այդ դերը, փորձել եմ հասկանալ նրան իր խնդիրներով։ Կարծում եմ` արդեն կարողանում եմ ճիշտ ներկայացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...