Life.tert.am-ը գրում է.

Վաղուց արդեն կոտրված կարծրատիպ է, որ կանայք ղեկին զիջում են տղամարդկանց: Հայկական շոու-բիզնեսի հայտնի կին վարորդներն իրենց հերթին ամեն ինչ անում են դա ապացուցելու համար:

Tert.am Life-ի՝ «Ղեկին կանայք են» շարքում այս անգամ զրուցել ենք երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ: Անահիտը պատմեց, որ մեքենա վարել սկսել է 18 տարեկանից և արդեն 10 տարվա վարորդական կենսագրություն ունի:

Загрузка...

«Ես, կարծես, ծնված օրվանից գիտեի, որ մեքենա եմ վարելու. փոքր տարիքում շատ էի սիրում հեծանիվ վարել ու հասկանում էի, որ հետագայում նաև մեքենա կունենամ, որովհետև միշտ դեմ եմ եղել այն կարծրատիպին, որ կինը պետք է ղեկին չնստի: Երբ սովորում էի Կոնսերվատորիայում, հենց այդ ժամանակ մեքենա վարելու կարիքը զգացի ու գնացի ավտոդպրոց: Սովորեցի երթևեկության կանոնները և սկսեցի վարել», -ասաց երգչուհին:

Անահիտի առաջին ավտոմեքենան եղել է Volkswagen (Ժուկ) մակնիշի, որը հայրիկն էր նվիրել երգչուհուն: Ներկայումս նա վարում է  Mercedes CLA մակնիշի ավտոմեքենա, որը  ձեռք է բերել նոր վիճակում: Այն երգչուհու վարորդական կյանքում 4-րդն է. «Ներկայիս մեքենաս մեկ տարի առաջ նվիրել է ամուսինս: Այն, ինչպես և մյուս բոլոր մեքենաներս, սև է: Ես շատ եմ սիրում այդ գույնը: Սպիտակ մեքենաները համեմատում եմ սառնարանի հետ»:

Անահիտն իրեն բնորոշեց որպես կարգապահ վարորդ, որը լավ տիրապետում է երթևեկության կանոններին. «Երևանում այնպիսի երթևեկություն է, որ եթե այստեղ կարողանում ես վարել, ամբողջ աշխարհում կարող ես մեքենա վարել: Այստեղ դու պետք է մտածես ոչ միայն քո վարելու մասին, այլև ուշադիր լինես հետևից եկող ու կողքից սլացող մեքենաներին: Դրա համար հարկավոր է ունենալ ճիշտ կողմնորոշվելու կարողություն: Այսօր շատ աղջիկներ վարել սովորում են ոչ թե ավտոդպրոց հաճախելով, այլ անհատական պարապմունքներով, որևէ մեկի օգնությամբ, հետո միանգամից սկսում են վարել, բայց կարծում եմ՝ դա շատ սխալ է: Ընդհանրապես յուրաքանչյուր վարորդ, լինի կին, թե տղամարդ,  պարտադիր պետք է ավտոդպրոց հաճախի, որպեսզի ոչ միայն իմանա ոտքը գազին սեղմելն ու արգելակելը, այլև երթևեկության կանոններին տիրապետի»:

Անահիտի խոսքով` սեփական օրինակով կարողանում է կոտրել կարծրատիպը, թե կանայք լավ վարորդներ չեն։ «Նույնիսկ մեքենայիս տղամարդ ուղևորներն ասում են, որ շատ հանգիստ են նստում իմ մեքենա, քանի որ ես լավ եմ վարում։ Իրականում այդպես էլ կա: Միակ մարդը, ով գոհ չէ իմ վարելուց, Հայկոն է: Նա է միշտ կողքից խոսում է ու ավելի շատ խանգարում»,– ասաց երգչուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...