Загрузка...

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Նա անդրադարձել է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում: Սոնան արտահայտելով իր վրդովմունքը՝ գրել է.

«Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից; որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։

Մեղքը բնավ իմը չէր; այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։

Իմ սիրելի ժողովուրդ կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք; որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։

Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել; որ ես ինքս չեմ առաջարկել երգել; ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար; իմ ազգի համար; բայց դա չի նշանակում; որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը; թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան ։

Մի մոռացեք ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել; դա դեռ չի նշանակում; որ իմ ժողավրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։

Թե կարծում էիք կարևորը 1_ին մասն էր; իսկ ուր էին այդ որոշ «աստղիկները»; երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողավրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք; բայց Ձերը; ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։

Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի; Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։

Բարին ընդ Ձեզ»։

Նշենք, որ երգչուհի Սոնա Շահգելդյանը եղել է Համաժողովրդական շարժման ակտիվ անդամներից, անգամ մի քանի անգամ ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքների ժամանակ:

Загрузка...