Загрузка...

«Փաստի» զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, չնայած 2012 թվականին ՏԻՄ ընտրությունները կուսակցական չէին, բայց երբ ավագանու կազմում սկսեցիք Ձեր հանրային գործունեութունը, ի սկզբանե ընդդիմադիրի դիրքերից էիք հանդես գալիս:

-Ես միշտ գործել եմ իմ խղճով ու սկզբունքներով, փորձել եմ բարձրացնել համայնքային խնդիրները և գտնել դրանց լուծումները: Ես դեմ եմ քվեարկել բոլոր այն սկզբունքային հարցերին, որոնց ընդունումը չի բխել վանաձորցու շահերից: Բոլոր բյուջեների նախագծերին դեմ եմ քվեարկել, որովհետև դրանք եղել են ոչ թե զարգացման, այլ գոյատևման բյուջեներ: Փորձել եմ սեփական նախագծեր առաջարկել, սակայն քվեարկությամբ հաստատվել են հիմնականում քաղաքապետարանի նախագծերը:

-Իսկ ավագանու մյուս անդամների հետ համագործակցություն եղե՞լ է:

-Շատ սկզբունքային հարցերում անտարբերություն նկատել եմ նրանց կողմից և մենակ եմ պայքարել, բայց եղել են դեպքեր, երբ միասնական ենք եղել, օրինակ՝ քաղաքում կարմիր գծեր անցկացնելու նախագծի դեմ: Սակայն երբ 2014 թվականին ես առաջարկեցի գնալ և միանալ Մարտի 1-ի հանրահավաքին, Վանաձորի ավագանու կողմից միացողներ չեղան:

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր և Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը:

-2015 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և 2016 թվականին ես անդամագրվեցի այդ կուսակցությանը:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Քաղաքացիական պայմանագիր»:

-Իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» մտնելը պայմանավորված էր կուսակցության ծրագրով և մարդկանցով, որոնց լավ էի ճանաչում ու վստահում: Բոլոր կուսակցությունների ծրագրերը լավ են գրված, բայց շատ կարևոր է, թե ովքեր են իրականացնում: Ճանաչելով և վստահելով Նիկոլ Փաշինյանին, կուսակցության մյուս անդամներին, ցանկացա լինել նրանց կուսակցության լիարժեք անդամը: 2016-ի հուլիսի 3-ին ընտրվեց ՔՊ Վանաձորի տարածքային խորհուրդը, որն էլ ընտրեց ինձ խորհրդի նախագահ:

-Համաժողովրդական շարժումը Դուք էիք առաջնորդում Լոռիում, և մենք ականատես եղանք բազմամարդ հանրահավաքների:

-Առաջին օրերիցմասնակցել եմ քայլերթին, հետոԵրևանում եղել եմ Ազատության Ֆրանսիայի հրապարակներում, բայց երբ շարժումը թափ առավ մարզերում, մենք իրականացրինք կազմակերպչական գործողությունները Լոռիում: Ինչպես ամբողջ հանրապետությունում, Լոռիումնույնպես երիտասարդները դուրս եկան փողոց և իրենց շուրջը համախմբեցին բնակչությանը: Վանաձորիհանրահավաքներին մասնակցում էր մոտավորապես 15 հազար մարդ, ինչը շատ ոգևորիչ էր:

-Շարժման առաջին օրերիցհավատո՞ւմ էիք, որ կդառնար այն, ինչդարձավ, թե՞ պարտավոր էիք լինել Նիկոլ Փաշինյանի կողքին՝ որպես Ձեր առաջնորդի:

-Դեռ 10 տարի առաջ էիհավատում, որ գալու է այս պահը, երբ իշխանություննանցնելուէժողովրդին: Սա միայն մեր պայքարը չէր, սա եղել է ամբողջ հայության պայքարը, և ամբողջ հայ ժողովուրդը պետք է քաղի սիրո, համերաշխության հեղափոխության պտուղները:

-Առաջիկայումմարզպետների նշանակման հետ կապված Ձեր անունն էլ է շրջանառվում Լոռու մարզպետի պաշտոնում, ի՞նչ կասեք այս մասին, պատրա՞ստեքստանձնելնման պատասխանատվություն:

-Իմ անվան շրջանառվելը կապված է այն հանգամանքի հետ, որ ես ՔՊ Վանաձորի խորհրդի նախագահն եմ, սակայն նման հարց այս պահի դրությամբ մեր կուսակցությունում չի քննարկվել: Մարզպետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, մոտ օրերս վարչապետի ներկայացմամբ կառավարությունը կհաստատի, և այդ խոսակցությունները կվերջանան:

-Ի՞նչ կավելացնեք:

-Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի և մայիսյան տոների կապակցությամբ, ցանկանալ խաղաղություն և հայոց պետականության շարունակական ու հարատև բարգավաճում:

Загрузка...