---

Վիդեոբլոգը բլոգ վարելու ուղղություններից մեկն է, այսպես ասած՝ սեփական թվ-ն բլոգային հարթակներում: Ճիշտն ասած՝ շատ ցավում եմ, որ վիդեոբլոգինգը Հայաստանում այդպես էլ չզարգացավ, քանի որ այն կարող էր լավ այլընտրանք դառնալ թվ-ներով ցուցադրվող հաղորդումներին:

Մի քանի օր առաջ պատահաբար հայտնաբերեցի այս հայուհու բլոգը: Աղջիկը շատ նման է Քիմ Քարդաշյանին, ինչպես նաև բավականին համարձակ է, և իր վիդեո-ուղերձներում հաճախ ասում է այն, ինչը շատերը կամաչեն ասել: