Загрузка...

Անփոխարինելի թիկնապահը (լուսանկար)

Սոցցանցերում քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնազորի առաջին դեմքի՝ Գրիշա Հայրապետովի հարցը:

Գրեթե բոլորը զարմացած են, որ սա նույն մարդն է, ով պահպանում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

Չնայած այն հանգամանքին, որ նա գրեթե միշտ եղել է բոլորիս աչքի առաջ, նրա մասին տեղեկատվություն գրեթե գոյություն չունի: Հայտնի է, որ ԱԱԾ գնդապետ է և աշխատում է պետական պահպանության ծառայությունում:

Նրա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին լինելը գալիս է վկայելու միայն մեկ բան. պետությունը, անկախ ղեկավարի փոխվելուց, մնում է պետություն, ԱԱԾ-ն շարունակում է մնալ ԱԱԾ, իսկ ծառայությունը մնում է ծառայություն:

Գնդապետ Գրիշա Հայրապետովը, ծառայելով Քոչարյանին, Սարգսյանին և Փաշինյանին, կատարում է իր ծառայությունը՝ հանուն պետության և հայրենիքի:

80-2

Загрузка...