Загрузка...

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:

1977 թվականին ծնված Արմինե Խ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Արմինեի ամուսնու երեք ամսական դուստր Մարիան էր:

Գործի քննության ընթացքում Արմինե Խ.-ի մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, անվտանգության նկատառումներով նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Արմինե Խ.-ն 2004 թվականին ծանոթացել է Հակոբ Հ.-ի հետ, նրանք փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են մտել, համատեղ բնակվել են Աշտարակում: Նույն՝ 2004 թվականին, ըստ մեղադրանքի, Հակոբը ծանոթացել է ևս մի կնոջ՝ Անժելայի հետ, նրան էլ է տարել իր տուն, նրա հետ նույնպես գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ. Հակոբը երկու կանանց հետ ապրել է նույն տանը…

2007 թվականի դեկտեմբերի 8-ին Անժելան ծննդաբերել և աղջիկ երեխա է ունեցել: Անունը Մարիա են դրել:

2008 թվականի մարտին, գործով չպարզված օրը Արմինե Խ.-ն երեք ամսական Մարիային սպանելու դիտավորությամբ քարով հարվածել է երեխայի գլխին ու սպանել է…

Դրանից հետո Արմինեն տանից փախել է Երևան:

Մանրամասն` այստեղ:

Загрузка...