Загрузка...

Վախենում եմ այդ մասին մտածել․ Գաբի Գալոյանը՝ քեռու՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին

«Ինձ դուր է գալիս մեր կառավարության նոր կազմը: Ուրախ եմ, որ մեր նախարարները պարզ են եւ մարդամոտ: Մշակույթի նախարարին անձամբ ծանոթ չեմ, բայց զգում եմ, որ ներքին բարձր կուլտուրա ունի: Վստահում եմ Նիկոլ Փաշինյանին եւ իր ընտրած կադրերին: Ընդ որում, այն եզակիներից եմ, որ նրան վստահել եմ շարժման հենց սկզբի օրերից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Գաբի Գալոյանը:

Նա ընդունելի չի համարում այն հանգամանքը, որ մի քաղաքական ուժ տասը տարի լինում է իշխող: Գաբին կողմ է համակարգային փոփոխություններին: Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, որ իշխանափոխության արդյունքում հնարավոր է իր մորեղբայրը՝ Վանո Սիրադեղյանը, վերադառնա, երգչուհին պատասխանեց. «Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է: Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարեւորը ժողովորդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:

Աղբյուր՝ armlur.am

Загрузка...