ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Загрузка...

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Բելառուսի կողմից ներկա են ԲՀ փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, ԱԳՆ ստորաբաժանման ղեկավար Ալեքսեյ Սամոսուևը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումից հետո կկայանա ՀՀ վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ, ապա կմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

Загрузка...