Загрузка...

Երեկ Միացյալ Նահանգներում նշում էին Մայրերի օրը: Ամերիկաբնակ երգչուհի Էմմին Instagram-ի իր էջում մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հետ արխիվային լուսանկար է հրապարակել եւ կատարել հուզիչ գրառում.

«Երեւի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող եւ սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար, պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի: 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի».-գրել է երգչուհին:

Загрузка...