Загрузка...

Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Տաթև Սարգսյանը նախորդ ամիս որոշեց փոփոխություն անել իր արտաքինում և վիրահատեց քիթը։ Վիրահատությունից հետո դերասանուհին մասնակցել է Tert.am Life–ի ֆոտոշարքին և պատմել, թե ինչու միայն հիմա որոշեց փոփոխություն անել։

«Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին՝ վիրահատության դիմելու մտադրություն չունե՞ս, պատասխանում էի, որ ինքս իմ լավագույն տարբերակն եմ:

) Միշտ ինքնաբավ եմ եղել, մանկուց ծնողներիս կողմից շատ եմ լսել, որ ամենագեղեցիկն եմ, նաև միակ հայուհին էի դպրոցում, ինչն  ինձ ինքնավստահություն էր ներշնչում առանձնահատուկ զգալու համար։ Սակայն անցան տարիներ և հասկացա, որ կարող ես ավելի լավ զգալ քեզ, դա չի խոսում այն մասին, որ մեծ խնդիր ունես, պարզապես է՛լ ավելի նրբանկատ ես դառնում և փորձում ես թե՛ ներքին աշխարհի մեջ որոշ գծեր շտկել, թե՛ արտաքինդ ընդգծել,– ասաց Տաթևն ու խոստովանեց, որ, այնուամենայնիվ, եղել են պահեր, երբ կոմպլեքսավորվել է քթի ձևից։ –Չեմ թաքցնի, որ նկարահանման հրապարակում նեղվում էի պրոֆիլից նկարահանվել։ Դա ինձ լարվածության մեջ էր գցում և փոխանցվում էր նաև տեխնիկական խմբին։ Պրոֆիլից արված նկարներ ևս չէիք տեսնի իմ էջում»։

Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք հետագայում կփորձի պլաստիկ այլ միջամտությունների էլ դիմի. «Պլաստիկ վիրահատությունների մասին, իսկապես, ավելորդ կլինի մտածել։ Շատ հաճախ եմ լսում, իբրև թե, շրթունքներս բնական չեն, բայց երբ իրականում տեսնում են ինձ, հասկանում են, որ այդպես չէ։ Օրինակ դիմահարդարներն ինձ առաջին անգամ տեսնելիս միշտ ասում են` փաստորեն, իսկապես, շրթունքներդ լցրած չեն։ Կարծում եմ `մի փոքր ուշադիր լինելու դեպքում կարելի է տարբերել դա և անհեթեթ լուրեր, կարծիքներ չտարածել»։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Загрузка...