Загрузка...

Ձախ Հարութը չի հոսպիտալացվել. Երգչի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը՝ միջադեպի մասին

Օրերս ԱՄՆ-ի  Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգին Հարութ Փամբուկչյանի ելույթի ժամանակ հանդիսատեսից ոմանք բոյկոտ հայտարարեցին՝ թիկունքով շրջվելով դեպի երգիչը: Բոյկոտողները կրում էին Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ:

Aysor.am-ի հետ զրույցում երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հերքեց հոսպիտալացվելու մասին լուրերը:

«Հարութ Փամբուկչյանի հետ ես պարբերաբար կապի մեջ եմ: Համերգասրահից նյարդայնացած դուրս գալուց մոտ 30 րոպե անց զանգեց ինձ, ծիծաղեցինք նման պահվածքի վրա, անցավ գնաց… Միասին որոշեցեինք, որ պետք չէ այդ աղջկան (նկատի ունի us_armenians-ի խմբագրին՝ հեղ.) պաատասխանել ու ճանաչման հասցնել, ինքն իրենով մի օր խելքի կգա երևի… Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխվելուն՝ նման բան չկա: Նա շատ առողջ է, Աստված իրեն երկար տարիների կյանք տա, շարունակի երգել ու իր սերը տարածել ժողովրդին: Իսկ ովքեր ֆեյսբուքում դառնում են «հերոսներ»՝ ատելություն սփռելով, խորհուրդ կտամ կիրակի օրերը գնան Հայ առաքելական եկեղեցի, մասնակցեն Սուրբ Պատարագին, ու միգուցե մարդ դառնան», — նշեց Խաչիկ Եղոյանը:

Загрузка...