Հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում: Այդ մասին հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Загрузка...

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին եւ խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Մինչ այժմ որեւէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել:

Ավելին, հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում»,- գրել է նա:

Загрузка...