Загрузка...

Այսօր՝ մայիսի 10-ի ցերեկը արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում :Դեռեւս չպարզված հանգամանքներում,Կենտրոն թաղամասի 38 շենքի 16-ամյա աղջիկը ընկել է տան պատուհանից եւ տեղում մահացել: Հրազդանի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստանալուն պես մեկնել են դեպքի վայր, բայց աղջիկն արդեն մահացած է եղել: Երեխայի ընկնելու պահին տանը եղել են պապիկն ու տատիկը:

 NEWS.am-ի հետ զրույցում հարակից շենքի բնակիչները պատմեցին, որ իրենց տեղեկություններով, աղջիկն առողջական խնդիրներ է ունեցել, բայց թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, չգիտեն:

Ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար, դեռ հայտնի չէ: Գործի առթիվ նախաքննություն է իրականացվում:

Загрузка...