Загрузка...

Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն ոչ մի քաղաքական պաշտոն չի ցանկանում զբաղեցնել։ Այդ մասին դերասանն ասել է «Հայկական ժամանակ»-ին  տված հարցազրույցում։

Հարցին, թե խոսակցություններ են շրջանառվում, որ նա մշակույթի նախարարի պաշտոնն է զբաղեցնելու, Մարությանը պատասխանել է. «Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն: Չէ՞ որ դարեր ի վեր մեր մշակույթը փոխանցվել է հաջորդ սերունդներին, առանց այդ նախարարության»:

Ըստ Մարությանի, այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: «Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում կփակեմ այն, եւ  գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն»,- կատակել է Մարությանը եւ վերահաստատել, որ որեւէ պաշտոն չի ցանկանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...