Загрузка...

«Ներողություն եմ ուզում խնդրել իմ շատ սիրելի հայերից». Նաիրա Մովսիսյան

ՖԵՅՍԲՈՒՔ

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս օրերին շատ քննարկվեց, այն տեսանյութը, որտեղ ես օգտագործել եմ /քոչվոր/ բառը։ Իմ շատ սիրելի երկրպագուներին եւ բոլոր նրանց, ում նյարդայնացրել է իմ խոսքը, ասեմ, որ դա պարզապես իմ կողմից անփույթ մոտեցում է եղել։
Ինչի համար ներողություն եմ ուզում խնդրել իմ կողմից, իմ շատ սիրելի հայերիս։ Ճիշտ չեմ արտահայտվել, ինչ խոսք։ Անկեղծ բառը կարող է միտք փոխել, ես քոչվոր բառը իրականում ցանկացել եմ օգտագործել, այնտեղ որ նախորդ իշխանությունները, մեզ՝ հայերիս քոչվոր են դարձրել, երբ օդանավակայանում ընկերներիս էի ճանապարհում Բրյուսել ու շատ լցված էի։ Անմիտ բան է ստացվել իմ կողմից, բայց ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել։ Հայցում եմ ձեր ներողամտությունը։
Հ.Գ.Լրատվամիջոցները կարող են վերցնել իմ այս գրառումը՝ շնորհակալություն»:

Загрузка...