arm135540820239

Միայն Հայաստանում չէ, որ Ամանորին և Սուրբ Ծնունդին սպասում են անհամբերությամբ: Աշխարհի մյուս երկրներում ևս մարդիկ սիրում են այս տոնը: Բայց ամեն երկրում տոնը նշվում է յուրովի, և նույնիսկ տոնածառի տակ հայտնված նվերներն են լինում միմյանցից բավականին տարբեր:

Իտալիա

Թեթևամիտ և մակերեսային իտալացիները առանց ամաչելու կանանց նվիրում են ներքնազգեստի հավաքածու, թեթև շարֆեր, պարեոներ և զարդեր, իսկ տղամարդկանց ձգտում են նվիրել մեկ շիշ թույլ գինի, որը կարող են բացել տոնական սեղանի շուրջ:

Ֆրանսիա

Էքստրավագանտ ֆրանսիացիները սիրում են զարմացնել, և Նոր Տարին ևս մեկ պատճառ է զարմացնելու համար: Հսկայական բացիկները, փափուկ հսկա խաղալիքները, անվանական հրավառության պարագաները, ծաղկեփնջերը և զվարճանքի հավաստագրերը այստեղ օպտիմալ տարբերակ է համարվում:

Չինաստան

Չինացիները վստահ են, որ մարդը երջանիկ է միայն դուետում, այդ պատճառով նվիրում են զույգի նվերներ: Արձանիկներ, վազեր, բաժակներ. ինչ էլ որ նվիրեն ձեզ Չինաստանում, ցանկացած դեպքում այն կլինիերկու օրինակից:

Ճապոնիա

Իսկ ահա ճապոնական նվերը կարող է ձանձրալի թվալ: Տոներին այստեղ առավել հաճախ նվիրում են օգտակար իրերի հավաքածուներ. օրինակ’ օճառի կտորներ, փոքրիկ թխվածքաբլիթներ կամ հացեր, մոմեր: Ինչպես նաև ոչ այնքան թանկարժեք դիմահարդարման պարագաներ, և որքան էլ տարօրինակ է, կենցաղային քիմիա:

Գերմանիա

Իսկ ահա գերմանացիները վստահ են, որ լավագույն նվերը գիրքն է, այնպես որ տոներից առաջ միայն գրքերի խանութում է հերթ գոյանում: Երեխաների համար ընտրում են նկարներով հեքիաթներ, իսկ մեծահասակների համար՝ դասական գեղարվեստական գրականություն և հանրագիտարան:

Ինչպես տեսնում եք` համաշխարհային ավանդույթները տարբեր են և դրանցից ինչ-որ բան կարող եք դուք ընտրել այս տարվա համար’ զարմացնելով ձեր մտերիմներին և ընկերներին:

loading...