Загрузка...

Սամվել Ֆարմանյան-Արարատ Միրոզոյան ֆեյսբուքյան երկխոսությունը շարունակվում է: Քիչ առաջ Սամվել Ֆարմանյանը արձագանքել է Արարատ Միրզոյանիպատասխան-գրառմանը, ում ասված է.

«Ararat Mirzoyan ջան, ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար:

Մի քանի կարևոր ճշգրտում: Մի շտապեք ինձ + 1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու:

Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարևոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով:

Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա»:

Загрузка...