---


Սև ծովի վրա կործանված Ту-154 ինքնաթիռում սիրահար զույգ է եղել, որը ծրագրել էր առաջիկայում ամուսնանալ: Մարդկանց ցնցել է Ալեքսանդրովի անվան համույթի սիրահարված արտիստների պատմությունը, որոնք գտնվել են կործանված ինքնաթիռում: Նրանք Սիրիա էին թռչում, որպեսզի համերգ տային ռուսական ավիաբազայում: 22-ամյա Գ. Ռալինայի հարազատները պատմել են զինվորական համույթում աշխատելու աղջկա երազանքների մասին: Նրա հարազատ քույրը նշել է, որ աղջիկը համույթում պարում էր, իսկ նրա սիրեցյալը՝ երգում էր երգչախմբում: Նրանք Մոսկվայում միասին էին ապրում:

Ռալինան վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել ողբերգությունից առաջ՝ երեկոյան: Նա ասել է, որ իրենց ինքնաթիռը ուշանում է: «Հնարավո՞ր է՝ չթռչեք»,- գրել է քույրը: «Կթռչենք»,- պատասխանել է նա:

Դրանից հետո նա հայտնել է, որ արդեն թռչում են և խոստացել է հարազատների հետ կապ հաստատել վայրէջքից հետո:

Հիշեցնենք, որ Տու-154 ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ի առավոտյան, Սև ծովի ջրատարածքում: Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է Ադլերի օդանավակայանում վերալիցքավորվելուց հետո, թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում 92 մարդ է եղել: Պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով ողջ մնացածներ չկան:

Աղբյուրը Blognews.am
loading...