Մազերի յուղոտությունը ոչ միշտ է վկայում այն մասին, որ դրանք ուշ-ուշ են լվացվում։ Մազերը կարող են յուղոտվել լվանալուց արդեն մեկ օր անց. պատճառը մեկն է՝ գլխամաշկի հիպերակտիվ ճարպային գեղձեր։

Fabiosa.com-ը գրում է, որ գլխամաշկի ճարպային գեղձերի հիպերակտիվությունը կարող է մազերի դժգունության պատճառ դառնալ, քոր և թեփ առաջացնել։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել նաև գլխամաշկի գրգռման։ Կայքը ներկայացրել է մազերի յուղոտության դեմ պայքարելու 8 եղանակ։

Խնձորի քացախ։ 2-3 ճաշի գդալ խնձորի քացախը լուծեք մեկ բաժակ ջրի մեջ, լվացեք մազերը։ Մի քանի րոպե անց լվացեք տաք ջրով։ Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնց շնորհիվ կարող է արդյունավետորեն պայքարել թեփի և մաշկի քորի դեմ։

Загрузка...

Հավասարակշռված սննդակարգ։ Որքան շատ ճարպեր և ածխաջրեր ենք օգտագործում, այնքան ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Սննդակարգ ներառեք օմեգա-3 ճարպաթթուներ (չիայի սերմեր, ծովամթերք), վիտամին E (նուշ, սպանախ)։ Մի մոռացեք նաև ջրային հավասարակշռության մասին։

Հրաժարվեք հարդարման միջոցներից։ Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել յուղերի հիմքով պատրաստված կոսմետիկ միջոցներից։ Ընտրեք թափանցիկ շամպուն, որը կրեմ չի պարունակում։

Թեյի ծառի յուղ։ Թեյի ծառը յուղն իսկական պանացեա է յուղոտ մազերի համար։ Այն հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, պայքարում է թեփի դեմ՝ առանց մաշկը չորացնելու։ Շամպունի մեջ ընդամենը մեկ կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք. սա նկատելիորեն կամրացնի մազերը։

Մազերն ամեն օր լվանալը։ Եթե մազերն առողջ են, իսկ ճարպերի արտադրությունը նորմայի մեջ է, անհրաժեշտություն չկա մազերը լվանալ շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել թեփի դեմ շամպուն։

Չոր շամպուն։ Եթե ամեն օր մազերը լվանալու հնարավորություն չունեք, չոր շամպուն օգտագործեք։

Բալզամներ և կոնդիցիոներներ։ Մեծ քանակով բալզամի օգտագործումը կարղ է վատացնել իրավիճակը։ Քիչ քանակով բալզամ օգտագործեք, մի քսեք մազերի արմատներին։

Հականեխիչ՝ ձեռքերի համար։ Ձեռքերը վարակազերծելու համար նախատեսված միջոցներն ալկոհոլ են պարունակում, որը ոչ միայն պայքարում է միկրոբների դեմ, բայց նաև չորացնում է յուղը։ Մի փոքր քսեք ձեռքին, դրանով մերսեք գլխի մաշկը։

Загрузка...